Գլխավոր էջ Գործունեություն Ենթադրամաշնորհային ծրագրեր Իրազեկում հանուն մաքուր շրջակա միջավայրի
Ենթադրամաշնորհային ծրագրեր

Իրազեկում հանուն մաքուր շրջակա միջավայրի

Կազմակերպություն` Համայնքային համախմբման և աջակցման կենտրոն
Նկարագրություն` Ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ հանքարդյունաբերության բացասական ազդեցության գոտիների խնդիրների վերհանմանը և լուծմանը ՀՀ-ում առկա հանքարդյունաբերության բացասական ազդեցության գոտիներ, որոնք ունեն նույն խնդիրները, սակայն տարբեր մարզերում իրազեկվածությունը և խնդրի լուծման ակտուալությունը գտնվում է տարբեր մակարդակներում, ինչը պայմանավորված է մեծամասամբ նույն խնդիրները կրողների կարողությունների, իրազեկվածության և ԶԼՄ-ների հետ համագործակցության մակարդակների տարբերությամբ։
Արդյունքները` Իրականացնել փորձի փոխանակում և դիտարկումներ, առաջին տուրը Լոռի-Գեղարքունիքից դեպի Արարատ-Սյունիք և երկրորդ տուրը Սյունիք-Արարատից դեպի Գեղարքունիք-Լոռի ձևաչափով, այցելելով դեպի հանքարդյունաբերական պոչամբարներ, թափոնակույտեր, աղտոտման և աղտոտված այլ օջախներ և տարածքներ, ազդակիր համայնքի, ակտիվիստների, շրջակա միջավայրի փորձագետների և ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Աղտոտված տարածքներում և բնակավայրերում իրականացնել ուղիղ եթերներ, հարցազրույցներ, թիրախ համայնքների բնակիների, տուժած քաղաքացիների, ակտիվիստների, ոլորտային փորձագետների հետ, խնդիրների լայն հանրայնացման և ճանաչելիության նկատառումներից ելնելով։
Իրականացման ժամկետ` 10.09.2021 - 30.11.2021
Բյուջե` 4,944,500 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում