Գլխավոր էջ Գործունեություն Ենթադրամաշնորհային ծրագրեր Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) 4-րդ շրջանի մոնիտորինգի առաջարկությունների կատարման գնահատում»
Ենթադրամաշնորհային ծրագրեր

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) 4-րդ շրջանի մոնիտորինգի առաջարկությունների կատարման գնահատում»

Կազմակերպություն` «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամ
Նկարագրություն` Ծրագիրը նպատակ ունի ՏՀԶԿ 4-րդ շրջանի մոնիտորինգի արդյունքներով առանձնացված առաջարկությունների շրջանակում բացահայտել ուսանողության առկա և հնարավոր դերակատարությունը Հայաստանի բուհերում բարեվարքության ապահովման հարցում ։
Արդյունքները` Ծրագրի իրականացումը կհանգեցնի բարձրագույն կրթության ոլորտում ուսանողական բերավարքության այնպիսի կողմերի բացահայտմանը ինչպիսիք են՝ խաբեություն և գրագողությունը, ակադեմիական առաջադիմության գնահատումը, անհարկի ազդեցությունը պրոֆեսորադասախոսական կազմի անդամների աշխատանքի նշանակման, աշխատանքից ազատման և մասնագիտական առաջխաղացման վերաբերյալ որոշումներ կայացնելու վրա և բարձրագույն կրթության ոլորտի քաղաքականացումը։ Կատարվող աշխատանքները թույլ կտան գնահատել ուսանողների շրջանակներում բարեվարքության նորմերի պահպանման աստիճանը, առկա ձեռքբերումները և հետագա առաջընթացի համար անհրաժեշտ հետագա անելիքները։
Իրականացման ժամկետ` 02.08.2021 - 30.11.2021
Բյուջե` 3 574 000 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի «ՏՀԶԿ 4-րդ շրջանի մոնիտորինգի արդյունքների գնահատում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Շահառու(ներ)` Հետաքրքրված ՔՀԿ-ներ, ԲՈՒՀ-եր, ուսանողական խորհուրդներ, ուսանողներ, երիտասարդներ, իշխանություններ և քաղաքականություն մշակողներ, ընդհանուր հասարակություն: