Գլխավոր էջ Գործունեություն Ենթադրամաշնորհային ծրագրեր ՏՀԶԿ (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանն) 4-րդ շրջանի մոնիտորինգի՝ բարձրագույն կրթությանն առնչվող առաջարկությունների կատարման գնահատում
Ենթադրամաշնորհային ծրագրեր

ՏՀԶԿ (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանն) 4-րդ շրջանի մոնիտորինգի՝ բարձրագույն կրթությանն առնչվող առաջարկությունների կատարման գնահատում

Կազմակերպություն` «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ
Նկարագրություն` Ծրագիրը նպատակ ունի գնահատել ՏՀԶԿ 4-րդ շրջանի մոնիտորինգի արդյունքներով առանձնացված թվով 16 առաջարկությունների կատարման աստիճանը, որոնք կոչված են բարձրացնելու բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող հակակոռուպցիոն և կադրային քաղաքականության արդյունավետության, կրթության համապատասխանության և որակի ապահովման, կրթական գործընթացների թափանցիկության և հաշվետվողականության մակարդակները։
Արդյունքները` Ծրագրի իրականացումը կհանգեցնի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետության աստիճանի գնահատմանը։ Ուսումնասիրությունները, որոնք միտված են լինելու բացահայտել ոլորտում իրականացված բարեփոխումները, բազմաֆորմատ են և իրենց մեջ ընգրկելու են ինչպես ԲՈՒՀ-երի մակարդակով վարվող ներքին քաղաքականությունների ուսումնասիրությունը և դրանց համապատասխանության ստուգումը ՏՀԶԿ 4-րդ շրջանի մոնիտորինգի արդյունքներով ստացված առաջարկություններին, այնպես և իրականացվելու են հարցազրույցներ ԿԳՄՍ նախարարության և բուհերի, ՈԱԱԿ-ի և բարձրագույն կրթության ոլորտը ներկայացնող այլ կառույցների ներկայացուցիչների, բարձրագույն կրթության ոլորտի, կրթության և բարեվարքության թեմաների/բնագավառների փորձագետների հետ։ Կատարվող աշխատանքները թույլ կտան գնահատել բարձրագույն կրթության ոլորտում իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումների մակարդակը, պարզել, թե որքանով է այն արդյունավետ կերպով իրականացվել, և ինչ անելիքներ կան այս ոլորտում հակակոռուպցիոն քաղաքականության հետագա զարգացման համար։
Իրականացման ժամկետ` 15.07.2021 - 30.11.2021
Բյուջե` 6,826,000 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի «ՏՀԶԿ 4-րդ շրջանի մոնիտորինգի արդյունքների գնահատում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում
Շահառու(ներ)` Հետաքրքրված ՔՀԿ-ներ, ԲՈՒՀ-եր, ուսանողական խորհուրդներ, ուսանողներ, երիտասարդներ, Իշխանություններ և քաղաքականություն մշակողներ, ընդհանուր հասարակություն: