Գլխավոր էջ Գործունեություն Ենթադրամաշնորհային ծրագրեր Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում
Ենթադրամաշնորհային ծրագրեր

Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում

Կազմակերպություն` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Նկարագրություն` Ծրագրի նպատակն է նպաստել մետաղական հանքերի շահագործման թույտվություններ ունեցող, սակայն չաշխատող կազմակերպությունների (Ընդերքօգտագործող) պատասխանատվության բարձրացմանը ընդերքօգտագործման պայմանագրային և այլ թույլտվություններով ամրագրված պարտավորությունների կատարման նկատմամբ: Նպաստել մետաղական հանքերի շահագործման թույլտվություններ ունեցող, սակայն չաշխատող կազմակերպությունների հաշվետվողականության և պատասխանատվության բարձրացմանը ազդակիր համայնքների նկատմամբ: Իրականացնել տեղեկատվական քարոզարշավ` նպաստելու չաշխատող մետաղական հանքարդյունաբերողների կողմից ընդերքօգտագործման և այլ թույլտվություններով ստանձնած պարտավորությունների կատարմանը, աջակցելու ազդակիր համայնքների իրազեկվածության բարձրացմանը և շահերի պաշտպանությանը:
Արդյունքները` Բարձրացել է մետաղական հանքերի շահագործման թույլտվություններ ունեցող, սակայն չաշխատող կազմակերպությունների պատասխանատվությունը` ստանձնած ընդերքօգտագործման պայմանագրային և այլ թույլտվություններով ամրագրված պարտավորությունների կատարման նկատմամբ: Բարձրացրել է մետաղական հանքերի շահագործման թույտվություններ ունեցող, սակայն չաշխատող կազմակերպությունների գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականությունը ազդակիր համայնքների նկատմամբ, ակտիվացել է ազդակիր համայնքների հետ երկխոսությունը: Տեղեկատվական քարոզարշավի շնորհիվ մեծացել է լայն հասարակայնության տեղեկացվածությունը չաշխատող ընդերքօգտագործողների մասին, ազդակիր համայնքների ընթացիկ վիճակի մասին: Բարձրացել է տեղի բնակիչների իրազեկվածությունը ընդերքօգտագործողների հետ կապված իրենց շահերի, իրավունքների և ԱՃԹՆ հարթակի հնարավորությունների վերաբերյալ: Հանրայնացվել են չաշխատող մետաղական հանքարդյունաբերական ազդակիր համայնքների խնդիրները և առաջարկություններ:
Իրականացման ժամկետ` 01.06.2020 - 25.05.2021
Բյուջե` 12 375 000.00 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի «Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում
Շահառու(ներ)` տեղի բնակչությունը, հասարակական կազմակերպությունները և տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք գտնվում են հանքարդյունաբերական բիզնեսի ազդեցության տակ: