Գլխավոր էջ Գործունեություն Ենթադրամաշնորհային ծրագրեր Հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության երկխոսություն, տեղեեկատվական հարթակ և երիտասարդների ներգրավվածության խրախուսում
Ենթադրամաշնորհային ծրագրեր

Հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության երկխոսություն, տեղեեկատվական հարթակ և երիտասարդների ներգրավվածության խրախուսում

Կազմակերպություն` ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն
Նկարագրություն` Ծրագիրը հիմնվելու է նախկինում իրականացված ՛՛ITAMSPE՛՛ ծրագրի արդյունքների վրա` հետագայում ամրապնդելով հիմնական շահագրգիռ կողմերի իրազեկությունը ԱՃԹՆ գործընթացի և պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ, ինչպես նաև կնախաձեռնի և կկառավարի հանքարդյունաբերության վերաբերյալ քաղաքական երկխոսության գործընթացը, ներգրավվելով երիտասարդներին հանքարդյունաբերության մոնիտորինգի և ԱՃԹՆ ստանդարտի գործընթացում, ստեղծելով ռեսուրսների հարթակ` Հայաստանում հանքարդյունաբերության վերաբերյալ առկա բոլոր տեղեկություններով:
Արդյունքները` Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ քաղաքականության որոշումների բաց քննարկում, բազմաշահառու խմբերի կողմից, որի նպատակն է միջազգային փորձի օգտագործմամբ նախաձեռնել բարելավումներ՝ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի կառավարման ոլորտում։ Դա կօգնի նաև ստեղծել համակարգող ուղիներ ՔՀԿ-ների, ազգային և տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև ՔՀԿ-ների միջև տարածաշրջանային/գլոբալ մակարդակում: Հանքարդյունաբերության վերաբերյալ տեղեկատվական առցանց հարթակ և, որպես արդյունք, բարելավված հասանելիություն՝ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ առկա տվյալներին, Երիտասարդության, ՔՀԿ-ների, տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների ընդլայնում՝ ԱՃԹՆ գործընթացներին և պատասխանատու հանքարդյունաբերության խնդիրներին ակտիվորեն մասնակցելու համար։
Իրականացման ժամկետ` 01.06.2020 - 01.04.2021
Բյուջե` 30,191,398 AMD
Շնորհատու կազմակերպություն(ներ)` ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի «Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում
Շահառու(ներ)` Հետաքրքրված ՔՀԿ-ներ, Տեղական ակտիվ խմբեր, երիտասարդներ, ակտիվիստներ, Համայնքի անդամներ, Իշխանություններ և քաղաքականություն մշակողներ, ԱՃԹՆ, բազմաշահառու խմբերի անդամներ, Ուսանողները, Ընդհանուր հասարակություն: