Գլխավոր էջ Գործունեություն Ենթադրամաշնորհային ծրագրեր Մասնակցային մոնիտորինգ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհների Գյումրիում
Ենթադրամաշնորհային ծրագրեր

Մասնակցային մոնիտորինգ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհների Գյումրիում

Կազմակերպություն` ««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ
Նկարագրություն` Ծրագրի նպատակն է բարձրացնել Գյումրի քաղաքում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից տրված վարկային միջոցների շրջանակում իրականացվող փողոցաշինության աշխատանքների որակը՝ շինարարական աշխատանքների որակի և շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում անվտանգության նորմերի պահպանության վերահսկման միջոցով
Արդյունքները` -Շինարարական որակի բարձրացում և շինարարական աշխատանքների կազմակերպման թափանցիկության աճ՝ շինարարության որակի հետ կապված արձանագրված խնդիրների և բացթողումների բարձրաձայնման և լուծումների առաջադրման միջոցով -Շինարարական աշխատանքների կազմակերպման անվտանգության բարձրացում աշխատանքներն իրականացնողների, երթևեկության մասնակիցների և բնակիչների համար -Փողոցաշինության աշխատանքների որակի վերահսկման վերաբերյալ քաղաքացի-մոնիտորների գիտելիքների և հմտությունների բարձրացում -Փողոցաշինության աշխատանքների վերահսկողության գործընթացում հանրության ներգրավման մակարդակի բարձրացում:
Իրականացման ժամկետ` 01.07.2018 - 28.02.2019
Բյուջե` 4,747,000 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրով տրված «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհների Գյումրիում» ենթադրամաշնորհի շրջանակում