Գլխավոր էջ Գործունեություն Ենթադրամաշնորհային ծրագրեր Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն որակյալ կոմունալ ծառայությունների Գյումրիում
Ենթադրամաշնորհային ծրագրեր

Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն որակյալ կոմունալ ծառայությունների Գյումրիում

Կազմակերպություն` ««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ
Նկարագրություն` Ծրագրի նպատակն է նպաստել Գյումրի համայնքի աղբահանության և փողոցների լուսավորության ոլորտներում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող աշխատանքների բարելավմանը, թափանցիկության ապահովմանը` մասնակցային մոնիթորինգի իրականացման, ոլորտում առկա խնդիրների վերհանման և քաղաքացիների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների օգնությամբ դրանց այլընտրանքային լուծումների առաջարկման միջոցով:
Արդյունքները` Ծրագրից ակնկալվող արդյունքներն են Գյումրու բոլոր թաղամասերում աղբահանության և փողոցների լուսավորության ծառայությունների ոլորտի մոնիտորինգի խմբերի առկայություն, աղբահանության և փողոցների լուսավորության ծառայությունների ոլորտի վերաբերյալ ՔՀԿ-ների, քաղաքացիների և ՏԻՄ-ի մասնակցությամբ համապարփակ հետազոտության առկայություն, հետազոտության հիման վրա ոլորտի զարգացման ու բարելավման առաջարկությունների փաթեթ` մշակված բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, ՏԻՄ-ի կողմից ոլորտի վերաբերյալ բարելավման առաջարկությունների ընդունում ու կիրառում, հասարակության լայն շերտերի ուշադրության սևեռում՝ աղբահանության ու փողոցների լուսավորության խնդիրների վրա, պահանջատեր և իրազեկ քաղաքացիական հասարակության զարգացում:
Իրականացման ժամկետ` 01.06.2016 - 31.01.2017
Բյուջե` 4,898,000 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրով տրված «Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» ենթադրամաշնորհի շրջանակներում