Գլխավոր էջ Գործունեություն Ենթադրամաշնորհային ծրագրեր Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
Ենթադրամաշնորհային ծրագրեր

Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

Կազմակերպություն` «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
Նկարագրություն` Ծրագրի նպատակն է ՀՀ Սյունիք և Վայոց Ձոր մարզերում նպաստել հանրային հաստատությունների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը՝ ներհամայնքային և միջհամայնքային տրանսպորտի կազմակերպման և հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգի իրականացման միջոցով:
Արդյունքները` Ծրագրից ակնկալվող արդյունքներն են համապարփակ վերլուծություն Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 25 համայնքներում տրամադրվող տրանսպորտային ծառայությունների վերաբերյալ, առաջարկությունների փաթեթ՝ ուղղված ծառայությունների որակի և քաղաքականության բարելավմանը, ակտիվ քաղաքացիներ, ովքեր իրենց համայնքներում և տարածաշրջաններում կիրականացնեն հանրային վերահսկողություն՝ ներգրավելով և իրազեկելով այլոց:
Իրականացման ժամկետ` 01.06.2016 - 31.01.2017
Բյուջե` 4,934,595 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրով տրված «Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» ենթադրամաշնորհի շրջանակներում