Գլխավոր էջ Գործունեություն Ենթադրամաշնորհային ծրագրեր Կապանի ջրամատակարարման ցանցի արդիականացման ծրագրի իրականացման մոնիթորինգ և կոռուպցիոն ռիսկերի վերհանում
Ենթադրամաշնորհային ծրագրեր

Կապանի ջրամատակարարման ցանցի արդիականացման ծրագրի իրականացման մոնիթորինգ և կոռուպցիոն ռիսկերի վերհանում

Կազմակերպություն` «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ
Նկարագրություն` Ծրագրի նպատակն է ձևավորել հանրային պահանջ Կապան քաղաքում խմելու ջրի որակի և տրամադրվող ծառայությունները բարելավելու ուղղությամբ: Նախատեսվում է կիրառել սոցիալական հաշվետվողականության գործիքները՝ ապահովելու համար հանրության լայն ներգրավվածությունը ջրամատակարարման և ջրահեռացման քաղաքականության հարցերում, որի նպատակն է նվազեցնել այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերը և հասնել ջրամատակարարման համակարգի ավելի լավ կառավարման:
Արդյունքները` Ծրագրից ակնկալվող արդյունքներն էին` վեր հանված խնդիրները ԶԼՄ-ների, հանրային քննարկումներ կազմակերպելու միջոցով ներկայացնել հանրությանը, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում հարուցել վարչական վարույթ՝ ջրամատակարարման խախտումները վերացնելու ուղղությամբ համարժեք միջոցներ ձեռնարկելու պահանջով: Սակայն, մի շարք օբյեկտից և սուբյեկտիվ պատճառներով, ծրագիրը ամբողջությամբ չի իրականացվել։
Իրականացման ժամկետ` 01.06.2016 - 30.11.2016
Բյուջե` 4,800,000 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրով տրված «Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» ենթադրամաշնորհի շրջանակներում