Գլխավոր էջ Գործունեություն Ենթադրամաշնորհային ծրագրեր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (ԲՍՓ) կողմից մատուցվող ծառայությունների թափանցիկ և հաշվետվողական գործունեության իրականացման խթանում
Ենթադրամաշնորհային ծրագրեր

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (ԲՍՓ) կողմից մատուցվող ծառայությունների թափանցիկ և հաշվետվողական գործունեության իրականացման խթանում

Կազմակերպություն` «ԼոգոՍ» Իրավապաշտպան ՀԿ
Նկարագրություն` Ծրագրի նպատակն է նպաստել Շիրակ, Լոռի, Տավուշ և Արարատ մարզերի բժշկասոցիալական փորձաքննական գործակալության հանձնաժողովների կողմից մատուցվող ծառայությունների թափանցիկ և հաշվետվողական գործունեության իրականացմանը և ծառայությունների որակի բարձրացմանը։
Արդյունքները` Ծրագրից ակնկալվող արդյունքներն են ստեղծված կայքը, որը կապահովի ծրագրի շարունակականություն և արդյունքների լայնամասշտաբ տարածում։ Կայքը հնարավորություն կտա ապահովելու ԲՍՓ հանձնաժողովների աշխատանքի թափանցիկություն, հաշվետվողականություն և կհանդիսանա կոռուպցիոն ռիսկերի կանխման և հակազդման կոնկրետ գործիք, ինչպես նաև կապահովի շահառուների շրջանում հետադարձ կապ։ Ծրագրի կարևորագույն արդյունք կհանդիսանա մշակված համակարգային և ընթացակարգային բարեփոխումների փաթեթը, որ կներկայացվի ՀՀ կառավարություն, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով:
Իրականացման ժամկետ` 01.06.2016 - 31.12.2017
Բյուջե` 4,899,840 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրով տրված «Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» ենթադրամաշնորհի շրջանակներում