Գլխավոր էջ Գործունեություն Ենթադրամաշնորհային ծրագրեր ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության բարելավում և ԱՃԹՆ-ի խթանում
Ենթադրամաշնորհային ծրագրեր

ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության բարելավում և ԱՃԹՆ-ի խթանում

Կազմակերպություն` ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն
Նկարագրություն` Ծրագրի ընդհանուր նպատակն է ԱՃԹՆ ԲՇԽ անդամների, քաղհասարակության, ՔԵԿ-երի և տեղական խմբերի կարողությունների զարգացումը, որպեսզի նրանք ներգարվվեն ԱՃԹՆ գործընթացներում, զարգացնեն իրենց իրազեկվածությունը դրա և հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության ապահովման հետ կապված ընդհանուր հարցերի վերաբերյալ: Ինչպես նաև իրազեկվեն ԱՃԹՆ պահանջների, բյուջեի վերլուծության, մշտադիտարկումների, հանքարդյունաբերության գործառնությունների, եկամուտների կառավարման օրենքների, պայմանագրերի, հարկման և այլն կարևոր կետերի մասին: Ծրագիրը նպատակ ունի խթանել առավել ակտիվ և հեռանկարային քաղհասարակության առաջնորդների կարողությունները՝ ակտիվ մասնակցելու ԱՃԹՆ գործընթացներին:
Արդյունքները` Ակնկալվող արդյունքները ներառում են, որ ԲՇԽ-ն, քաղհասարակությունը և երիտասարդական կենտրոնները կլինեն ավելի տեղեկացված ԱՃԹՆ սկզբունքների, չափանիշների, իրականացման և տարածման գործընթացների վերաբերյալ: Ինչպես նաև հանքարդյունաբերության կարևոր տարրերի, հանքարդյունաբերության հետ կապված հարկաբյուջետային և պայմանագրային համաձայնագրերի, լիցենզավորման միջազգային լավագույն փորձի և եկամուտների կառավարման մասին օրենքների խորը հասկացողություն, ՔՀԿ-ների կարողությունների զարգացում լայն զանգվածների հետ շփվելու համար: ՔՀԿ-ների միջև բարելավված համակարգումը` ավելի արդյունավետ դերակատարություն ունենալով, որպես ԱՃԹՆ-ի իրականացման գործընթացում շահագրգիռ կողմերը ամրապնդեն համագործակցությունը ՔՀԿ-ների տեղական շրջանակներում և գլոբալ մակարդակում:
Իրականացման ժամկետ` 01.07.2018 - 31.10.2019
Բյուջե` AMD 29,111, 628.00
Շնորհատու կազմակերպություն(ներ)` ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի «Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում
Շահառու(ներ)` ԱՃԹՆ ԲՇԽ անդամները, քաղհասարակության հետաքրքրված անդամները, ամենաակտիվ տեղական խմբերը և ՔԵԿ-երը, անուղղակի շահառու. հանրությունը՝ հատկապես ազդակիր համայնքներում, ազգային քաղաքականության շահառու կողմերը, և քաղհասարակությունը: