Մենք մեղադրում ենք ՀՀ իշխանություններին հերթական կեղծված ընտրությունների համար, որոնք ուղեկցվել են օրենքի և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ քվեարկության օրը և ետընտրական շաբաթվա ընթացքում: Մենք դատապարտում ենք. - զանգվածային ընտրակաշառքները, քվեատուփերի լցոնումները, ընտրական հանձնաժողովների անդամների, վստահված անձանց և տեղական դիտորդների նկատմամբ ճնշումները և բռնությունները, ընտրողների կամքի արտահայտման նկատմամբ պարտադրանքները, - վարչական ռեսուրսի շարունակական չարաշահումները, լրատվամիջոցների կողմնակալությունը և փաստերի խեղաթյուրումը, - քաղաքական դիրքորոշում արտահայտելու համար քաղաքացիների հետապնդումները և ձերբակալությունները: Մենք հայտարարում ենք, որ երկրում ծավալված բռնապետության դրսևորումների պատասխանատուն այսօրվա իշխանություններն են և նրանց հանցանքների վրա «աչք փակող» միջազգային կազմակերպությունները:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Երևան Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Գյումրի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ