Հարգելի՛ քաղաքացիներ,

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, հետամուտ լինելով հետընտրական գործընթացներին, կոչ է անում բոլոր մտահոգ քաղաքացիներին օգնել այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի բացահայտման հարցում։

Եթե դուք կամ ձեր մտերիմները չեք մասնակցել քվեարկությանը, ստուգեք՝ արդյոք ձեր փոխարեն քվեարկել են թե ոչ՝ որոնելով http://www.elections.am/lists հղմամբ՝ տեղադրված ընտրողների սկանավորված ստորագրված ցուցակներում։ Եթե Ձեր կամ այլ անձի փոխարեն քվեարկել են, խնդրում ենք անհապաղ տեղեկացնել մեզ [email protected] էլ.փոստի հասցեով` նամակի վերնագիրը գրելով՝ Ուրիշի փոխարեն ։

Մեր հեռախոսահամարներն են՝ 043 16 23 70, 043 16 23 71, 091 04 26 29։

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: Հայտարարության բովանդակությունը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան տեսակետները։