2017թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը կոչ է անում բոլոր հետաքրքրված քաղաքացիներին միանալ նախաձեռնությանը՝ նպաստելու ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կայացմանը՝ հանուն ժողովրդավար Հայաստանի։

Դիտորդ դառնալու համար գրանցվեք այստեղ`
http://citizenobserver.am/observers/registration

Դիտորդների հավաքագրումն իրականացվում է Եվրամիության և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Հանրային վերահսկողություն 2017թ․ խորհրդարանական ընտրությունների նկատմամբ» ծրագրի շրջանակներում։