Արձագանքելով «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացրած դիմումների ստացման վերաբերյալ ԿԸՀ հայտարարությանը՝ հարկ ենք համարում շեշտել, որ վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարությունն ամբողջությամբ պետք է միտված լինի իրավունքների արդյունավետ իրացմանը՝ կիրառելով դյուրացված մեխանիզմներ: Մինչդեռ, ԿԸՀ-ն գործնականում ստեղծել է ընտրական իրավունքի պաշտպանության գործընթացը բարդացնելուն միտված անհարկի խոչընդոտներ և խնդիրներ:

Միևնույն ժամանակ, ավելորդ չենք համարում նշել, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն ԿԸՀ-ն պարտավոր է վերահասցեագրել իրավասու վարչական մարմնին բոլոր այն դիմումները, որոնք համարում է ենթակա այդ մարմնի իրավասությանը:

Կոչ ենք անում ԿԸՀ-ին ձեռնպահ մնալ ձևական վարչարարությունից և դրսևորել ընտրական իրավունքների ապահովման, ընտրախախտումներին հավուր պատշաճի արձագանքման և բովանդակային քննարկման բավարար կամք:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն