Մարաքեշ, 28 հոկտեմբերի, 2011թ. - Աշխարհը համակած ժողովրդական հեղափոխությունների և բողոքի ակցիաների ֆոնի վրա ս. թ. հոկտեմբերի 24-ից 28-ը Մարոկոյի Մարաքեշ քաղաքում կայացած ՄԱԿ-ի հակակոռուպցիոն գագաթաժողովի ժամանակ իրենց երկրների կառավարությունները ներկայացնող պետական պատվիրակությունները նախընտրեցին շարունակել մեկուսացնել քաղաքացիական հասարակությանը համաշխարհային ընդգրկում ունեցող իրապես միակ հակակոռուպցիոն կոնվենցիայի` ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (ՄԱԿԴԿ) կիրարկման գործընթացից: Այս հարցը դարձավ կառավարությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի և քաղաքացիական հասարակության, համար գլխավոր հարցը հինգ օր տևած համաժողովի ընթացքում:

"Քաղաքացիական հասարակությանը չներգրավելու որոշումը պահպանում է իրավիճակը վտանգավոր չափի անորոշ վճռորոշ այնպիսի ժամանակահատվածում, երբ Կոնվենցիայի կիրարկման գնահատման գործընքացը դեռևս գտնվում է ձևավորման փուլում և առկա է անհրաժեշտություն` ունենալու համընդգրկուն կոնվենցիա տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս" - Մարաքեշի համաժողովի ժամանակ հոկտեմբերի 28-ի իր ելույթում նշեց քաղաքացիական հասարակություններ կազմակերպությունների ՄԱԿԴԿ Կոալիցիայի նախագահ Սլաջյանա Տաշևան: "Դեմ քվեարկելով քաղաքացիական հասարակության մասնակցությանը, կառավարությունները ցույց տվեցին, որ նրանք կտրված են իրենց ժողովուրդներից և պատմական հեռանկարում այն սխալ քայլ է: "

Անհամարժեք փոխզիջում

Ճղճիմ առևտուր հիշեցնող բանակցությունների փուլի արդյունքում կառավարական պատվիրակությունները հանգեցին մի անհամարժեք փոխզիջման, որը կտրուկ կերպով նեղացնում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավվածությունը: Լիիրավ դիտորդի կարգավիճակի փոխարեն նրանք ընդամնեը կունենան իրավունք` ներկա գտնվելու այսպես կոչված բրիֆինգներին, որոնց ժամանակ կտրվի ամփոփ տեղեկատվություն Կոնվենցիայի կիրարկման գնահատման աշխատանքների վերաբերյալ: Միևնույն ժամանակ ՄԱԿԴԿ Կոալիցիան շեշտեց, որ լիիրավ դիտորդի կարգավիճակից ավելի ցածր ցանկացած այլ կարգավիճակ իր համար անընդունելի է և այն հակասում է տվյալ իրավիրակի համար կիրառվող կանոններին այն մեկնաբանությամբ, որը տրվում է ՄԱԿ-ի Իրավական հարցերի գրասենյակի կողմից:

ՄԱԿԴԿ կիրարկման գնահատման խմբի (մարմին, որը գնահատում է, թե որքանով են կառավարությունները հավատարիմ Կոնվենցիայից բխող իրենց պարտավորություններին) աշխատանքներին քաղաքացիական հասարակության մասնակցությունը մեկուսացնելու գործընթացն առաջնորդող, ինչպես նաև կողմնակի դիտորդի դեր ստանձնած, կառավարությունների դիրքորոշումը առավել ևս խայտառակ է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիական հասարակության ներգրավվածությունն արտահայտված է Կոնվենցիայի տառում և արտացոլված է Կոնվենցիայի գործողությունը կարգավորող կանոններում, և այն հաստատված է ՄԱԿ Իրավական հարցերի գրասենյակի կողմից:

Որոշ դրական զարգացումներ

Միևնույն ժամանակ Մարաքեշի համաժողովում եղան նաև որոշ դրական զարգացումներ, մասնավորապես կոռուպցիան կանխարգելելու պարտավորության շուրջ երկրների կողմից ձեռք բերված պարտավորվածությունը և թալանված միջացների վերադարձման կարգավորման ուժեղացումը: Վերջին հարցն առավել կարևոր է այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Եգիպտոսը, Լիբիան և Թունիսը, ինչպես նաև այն երկրների համար, որտեղ կոռումպացված վերնախավը երկրից դուրս է բերել պետական հարստությունը և թաքցրել է դրանք արտասահմանում: Սակայն այս միջոցառումների արդյունավետությունը կարող է ի վերջո ի չիք դառնալ` քաղաքացիական հասարակության ձայնի բացակայության պայմաններում:

"Ողբերգական է այն հանգամանքը, որ թալանված միջոցների վերադարձի նկատմամբ արաբական գարնան արդյունքում առաջացած հզոր ազդակը շատ քիչ բան արեց` ուժեղացնելու քաղաքացիական հասարակության դերը Կոնվենցիայի կիրարկման հարցում, չնայած այն բանին, որ հենց քաղաքացիների ուժեղ ձայնը հանդիսացավ նշված ապստամբությունների կարևորագույն տարրը" ? նշեց Մարաքեշի համաժողովում Թրանսփարենսի Ինթերնեշնլի պատվիրակության ղեկավար Քրիստիան Պորտմանը: "ՄԱԿԴԿ կիրարկման գնահատման գործընթացում քաղաքացիական հասարակության դերի ուժեղացման համար մղված քառամյա պայքարից հետո մենք կանգ ենք առել այդ գործընթացից ևս երկու տարի մեկուսացվելու հուսահատեցնող հեռանկարի առաջ: Սա նահանջ է կոռուպցիայի դեմ պայքարում, որը վերջին հաշվով իր բացասական ազդեցությունը կունենա ողջ աշխարհի հասարակ մարդկանց վրա:"