Միանալով մի շարք լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հանդեպ ծեծն ու բռնությունը, ինչի նա ենթարկվել է ս.թ. մարտի 13-ին Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախասրահում իր մասնագիտական պարտականությունները կատարելիս: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ կազմակերպությունները պահանջել են պատժել այն իրականացրած անձանց` նշելով, որ միջադեպը ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ նախորդ տարիներին տեղի ունեցած ու չբացահայտված բիրտ և ցինիկ հանցագործությունների շղթայի մի օղակն է: