Հայտարարություններ
|
12.02.2021
ԱԱԾ-ն չի հարգում սահմանադրական կարգը. ՀԿ-ների հայտարարությունը2021 թվականի փետրվարի 10-ին ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը տարածեցին հայտարարություն, ըստ որի Սյունիքի մարզի անորոշ հատվածներում լրագրողների աշխատանքի համար անհրաժեշտ է ստանալ Ազգային անվտանգության մարմինների թույլտվությունը։ Սահմանապահ զորքերը, սակայն, ըստ տեղում աշխատող լրագրողների արժանահավատ պնդումների, նշված սահմանափակումները սկսել են կիրառել հայտարարությունից օրեր առաջ: Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները խստիվ դատապարտում են ԱԱԾ Սահմանապահ զորքերի կողմից լրագրողների օրինական գործունեությունը խոչընդոտող հայտարարությունը: Գտնում ենք, որ դա ոչ միայն քրեորեն արգելված արարք է, այլև հակասում է ժողովրդավարական և իրավական պետության նվազագույն չափորոշիչներին: |
|
09.02.2021
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հրամայականըՎերահաստատելով արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը՝ մենք, քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, պահանջում ենք «Իմ քայլը» խմբակցությունից՝ գիտակցել սեփական պատասխանատվությունը ՀՀ քաղաքացիների ու պետության առջև և 2021 թվականի քաղաքական օրակարգ վերադարձնել արտահերթ ընտրությունների կազմակերպման հարցը՝ մինչ այդ սեղմ ու հստակ ժամանակացույցով ապահովելով ընտրական ու հարակից օրենսդրության բարեփոխումը և նախապատրաստելով ընտրական հանձնաժողովներն ու դատաիրավական համակարգը ընտրական օրենսդրության նվազագույն պահանջների ապահովմանը: |
|
18.01.2021
Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց Ադրբեջանի հսկողությունից վերադարձը դյուրացնելու նպատակով անմիջապես գործողություն ձեռնարկելու կոչ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարինՄենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, հայցում ենք ակտիվորեն զբաղվել Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հիմնական իրավունքների պաշտպանությամբ, հորդորել ադրբեջանական իշխանություններին դադարեցնել նրանց կյանքն ու բարեկեցությունը անմիջական ռիսկի տակ դնող ցանկացած գործողություն, և անհապաղ հայրենիք վերադարձնել 2020 թ.-ի զինված հակամարտության համատեքստում գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:
|
|
18.01.2021
Բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի մշակութային իրավունքների գծով հատուկ զեկուցողինԹրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, «Հայաստանի Հելսինկյան ասամբլեա - Վանաձոր» ՀԿ-ի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի, Իրավունքի զարգացման և պաշտպանության կենտրոնի հետ համատեղ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի մշակութային իրավունքների գծով հատուկ զեկուցողին կապիտուլյացիայի արդյունքում հազարավոր պատմական վայրեր և նմուշներ հայկական մշակութային ժառանգությունից վերացնելու վերաբերյալ։ Հայերի պատմությունն ու հետքերը տարածաշրջանից ջնջելու փորձերը եղել են Ադրբեջանի կողմից որդեգրված էթնիկ զտման քաղաքականության հիմնական նպատակներից մեկը: Ադրբեջանի նպատակն է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, այն վանդալիզմի ենթարկելը և / կամ այն յուրացնելը կամ տարածաշրջանի այլ ժողովրդներին վերագրելը: |
|
15.01.2021
Ապահովել ընկերությունների սեփականատերերի թափանցիկությունը՝ հանուն համընդհանուր շահի2020 թվականին՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը մարդու իրավունքներով, աղքատության և բիզնեսի օրինավորության հարցերով զբաղվող մի խումբ առաջատար տնտեսագետներ, արհմիություններ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ համատեղ ձևակերպել են հանրային ուղերձ՝ վերջ դնելու անանուն ընկերությունների չարաշահմանը: |
|
12.01.2021
Հայտարարություն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալԹրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ: |
|
09.01.2021
Հայտարարություն․ ՀՀ Կառավարությունից պահանջում ենք առավելագույն թափանցիկության և հաշվետվողականության ապահովում- Հաշվի առնելով Թուրքիայի աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած կործանարար պատերազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հայտարարությունից հետո Հայաստանում, Արցախում (Լեռնային Ղարաբաղում) և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, - Մոսկվայում Հայաստանի և Արցախի ապագային, նրա քաղաքացիների համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ ենթադրյալ բանակցությունների մասին օբյեկտիվ տեղեկատվության բացակայությունը, - ՀՀ Կառավարության կողմից տեղեկատվական բացարձակ շրջափակման մեջ գտնվելու փաստը, - հանրային վստահության վերականագնման, քաղաքական տարբեր ուժերի կողմից իրադարձությունների զարգացման, իրավիճակի փոփոխությունների վերաբերյալ տարատեսակ շահարկումների ու տարածվող ապատեղեկատվության զոհը չդառնալու անհրաժեշտությունը՝ մենք Հայաստանի կառավարությունից պահանջում ենք.
|