Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի էլեկտրոնային մոնիտորինգ
Դրամաշնորհային ծրագրեր

ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի էլեկտրոնային մոնիտորինգ

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է նպաստել արդար հանրաքվեի անցկացմանը Հայաստանում և դրանով ավելացնել հանրաքվեի արդյունքների նկատմամբ բնակչության հավատը: Այդ նպատակին հասնելու համար կվերահսկվեն գործընթացի համապատասխանությունն օրենքի պահանջներին և քվեարկության արդյունքները բոլոր տեղամասերում, կվերլուծվեն քվեարկության ժամանակ տեղ գտած բոլոր հնարավոր ընտախախտումների ու ընտակեղծիքների դեպքերը, լայնորեն կտարածվեն վերլուծության արդյունքները, և կգնահատվի խախտումների ու կեղծիքների ազդեցությունը հանրաքվեի արդյունքների վրա:
Արդյունքները` Շահագրգիռ կողմերի իրազեկության բարձրացում մոնիտորինգի արդյունքների հրապարակման միջոցով՝ ԹԻՀԿ կայքի համապատասխան էջում և ԶԼՄ-երում՝ վեր հանելու հայտնաբերված խախտումներն ու կեղծիքները, առաջարկությունների ներկայացում՝ բարելավելու օրենքի կիրարկումը և ծրագրի արդյունքների տարածում: Մոնիտորինգի արդյունքները կարող են օգտագործվել ԹԻՀԿ-ի, ինչպես նաև այլ կազմակերպությունների կողմից դատական գործ հարուցելու համար ընտրակեղծիքի անմիջական ապացույցի և կարգավորման այլ խախտումների դեպքում:
Իրականացման ժամկետ` 20.10.2015 - 31.01.2016
Բյուջե` 10,841,840.00 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան