Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Հանրային կառույցների կողմից կատարվող գնումների մոնիտորինգ 2015-2016 թթ.
Դրամաշնորհային ծրագրեր

Հանրային կառույցների կողմից կատարվող գնումների մոնիտորինգ 2015-2016 թթ.

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է նպաստել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը Հայաստանում՝ խթանելով հանրային ֆինանսների և արտասահմանյան երկրներից ու միջազգային կազմակերպություններից ՀՀ կառավարության ստացած փոխառությունների ու վարկերի թափանցիկ ու հաշվետու կառավարումը: Մոնիտորինգի արդյունքները կարող են օգտագործվել շահերի պաշտպանության համար՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելման բարելավմանն ու գնումների ոլորտի արդյունավետության բարձրացմանը և կոռուպցիայի անմիջական ապացույցների կամ կարգավորման այլ խախտումների դեպքում դատական գործ հարուցելու համար:
Արդյունքները` Համապատասխան շահագրգիռ կողմերի կողմից կոռուպցիոն ռիսկերի գնահատման բարելավում, շահագրգիռ կողմերի իրազեկության բարձրացում մոնիտորինգի արդյունքները ԶԼՄ-ներում հրապարակմամբ՝ վեր հանելով հնարավոր խախտումներն ու ապօրինությունները և հնարավորություն տալով բարելավել օրենքի կիրարկումը, հանրային կառույցների կողմից կատարվող գնումների հարցով շահագրգիռ կողմերի միջև համագործակցության բարելավում, հանրային գնումներում որոշում կայացնողների պատրաստակամության և ներգրավման ավելացում՝ վեր հանված թերություններին և կոռուպցիոն ռիսկերին անդրադառնալու նպատակով:
Իրականացման ժամկետ` 20.10.2015 - 31.08.2016
Բյուջե` 25,936,400.00 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան