Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հանրային վերահսկողություն
Դրամաշնորհային ծրագրեր

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հանրային վերահսկողություն

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է խթանել հանրաքվեի գործընթացի համապատասխանությունը Հայաստանի օրենսդրությանը և միջազգային չափանիշներին: Դրան կարելի է հասնել տեղական դիտորդների կարողությունների հզորացմամբ, քվեարկության գործընթացի վերահսկողությամբ, իրավախախտումների դեպքում բողոքարկման համակարգի գործադրմամբ:
Արդյունքները` ընտրական գործընթացի ընթացքում անճշտությունների և խախտումների վերաբերյալ հայաստանյան և արտասահմանյան լսարանի իրազեկության բարձրացում, Հայաստանում ընթացող ընտրական գործընթացի արդարության ու թափանցիկության խթանում, ընտրական գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության խրախուսում
Իրականացման ժամկետ` 01.10.2015 - 31.12.2015
Բյուջե` 107,230,320.00 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Ժողովրդավարության ազգային հիմնադրամ, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամ