Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Հզորացման գործընկերներ
Դրամաշնորհային ծրագրեր

Հզորացման գործընկերներ

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է հզորացնել և համախմբել Արևելյան գործընկերության 5 երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա) ՔՀԿ-ներին և ՔՀԿ առաջնորդներին, նրանց օժտել համատեղ աշխատելու առավել մեծ ունակությամբ և հենվելով գործընկեր ու միջազգային կառույցների մասնագիտական հմտությունների վրա, հաշվետու պահել կառավարություններին՝ դառնալով դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնող արդյունավետ կազմակերպություններ, որ ներգրավված են քաղաքականաստեղծ գործընթացներում և մասնագիտական հմտությունների կիրառմամբ մոնիտորինգի ենթարկել հանրային ծառայությունների մատուցումն ու կառավարության որոշումները: Ծրագրի խնդիրն է ուժեղացված հանրային հաշվետվողականությունը և արդյունավետ քաղաքականության ստեղծումը հանուն կայուն զարգացման:
Արդյունքները` վերահսկող ՔՀԿ-ների և առաջնորդների հզորացում՝ քաղաքացիների խոսքի բարձրաձայնումը, արդյունավետ հանրային ծառայությունների մատուցումն ու քաղաքականաստեղծման մեջ հաշվետվողականությունը խթանող ծրագրերի իրականացման համար; փաստերի վրա հիմնված հետազոտության արդյունավետ կիրառում ՔՀԿ-ների կողմից՝ հանրային ծառայության մատուցման/բյուջեի գործընթացի մոնիտորինգի արդյունքում քաղաքականության բարեփոխումներ իրականացման և հանրային ծառայության ավելի թափանցիկ մատուցուման համար
Իրականացման ժամկետ` 15.01.2015 - 30.11.2018
Բյուջե` 24,491,700.00 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Եվրահանձնաժողով Հանրային քաղաքականության ասոցիացիա հանուն բաց հասարակության (PASOS-ի) միջոցով
Գործընկեր(ներ)` Ժողովրդավարական Բելառուս գրասենյակ, Բելառուս Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոն, Ադրբեջան Թրանսփարենսի Ինթերնեշնլ Մոլդովա Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ուկրաինա Գործընկերություն հանուն թափանցիկության հիմնադրամ ոչ առևտրային կազմակերպություն