Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Օրինավորության խթանումը ՀՀ պաշտպանության համակարգում
Դրամաշնորհային ծրագրեր

Օրինավորության խթանումը ՀՀ պաշտպանության համակարգում

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է խթանել պաշտպանության համակարգի օրինավորությունը՝ բյուջեի և ակտիվների նկատմամբ ուժեղացված քաղաքացիական վերահսկողության միջոցով: Դրան կարելի է հասնել քաղաքացիական հասարակության դերակատարների և խորհրդարանականների կարողությունների ավելացմամբ՝ պաշտպանության համակարգի ինստիտուտների կատարողականը վերահսկելու և ՀՀ ազգային ժողովի, պաշտպանության նախարարության ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև վստահության ամրապնդման միջոցով:
Արդյունքները` պաշտպանության համակարգում մասնագիտական հմտությունների և քաղաքացիական հասարակության դերակատարների կարողության ավելացում, պաշտպանության համակարգի հաստատությունների նկատմամբ ուժեղացված խորհրդարանական վերահսկողություն, պաշտպանության համակարգում գնումների օրինավորության և ակտիվների օգտագործման օրինավորության ընդլայնում
Իրականացման ժամկետ` 01.06.2015 - 31.03.2016
Բյուջե` 25,463,900 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Մեծ Բրիտանիայի դեսպանություն, Երևան