Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման
Դրամաշնորհային ծրագրեր

Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման

Նկարագրություն` «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում՝ քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով»` «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» կարճ անվամբ ծրագրի նպատակն է ակտիվացնել քաղաքացիների ներգրավվածությունն ու վերահսկողությունը Հայաստանում թափանցիկություն ու հաշվետվողականություն խթանող բարեփոխումների գործընթացներում: Դրան հնարավոր է հասնել քաղաքացիական հասարակության՝ քաղաքացիներին ներգրավելու և նրանց շահերն արտահայտելու կարողությունների զարգացման, պետական ինստիտուտների կատարողականի, պաշտոնյաների վարքագծի և քաղաքականության իրականացման մոնիտորինգի, կոռուպցիոն երևույթների մասին անկախ և արժանահավատ տեղեկատվության մատուցման, քաղաքացիական հասարակության համար բարենպաստ միջավայրի ձևավորման միջոցով:
Արդյունքները` Քաղաքացիական հասարակության կազմակերպություններում (ՔՀԿ) առավել ակտիվորեն ներգրավված քաղաքացիներ, տեղական և համապետական մակարդակներում համապատասխան բարեփոխումների մոնիտորինգում ՔՀԿ-ների կողմից ներգրավված քաղաքացիներ և լրատվամիջոցներ, համապատասխան բարեփոխումների վերաբերյալ բարձրորակ, հետազոտության վրա հիմնված անկախ տեղեկատվության և վերլուծության ապահովում, ՔՀԿ օրենսդրական դաշտի համապատասխան բարեփոխումներին ուղղված ՔՀԿ-ների խնդիրների վերհանում և շահերի պաշտպանություն
Իրականացման ժամկետ` 23.11.2014 - 24.11.2019
Բյուջե` 1,392,411,945.00 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության
Գործընկեր(ներ)` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ, Հետաքննող լրագրողներ ՀԿ, Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոն (Հունգարիա), Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ, Բազելի կառավարման ինստիտուտ (Շվեյցարիա)