Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր ՀՀ պետական գնումների համակարգի մոնիտորինգը 2014-2015 թթ.
Դրամաշնորհային ծրագրեր

ՀՀ պետական գնումների համակարգի մոնիտորինգը 2014-2015 թթ.

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է նպաստել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը Հայաստանում՝ աջակցելով պետական գնումների թափանցիկ ու հաշվետու կառավարմանը: Պետական գնումների մոնիտորինգի խնդիրներն են՝ վեր հանել ՀՀ պետական գնումների վերաբերյալ օրենսդրության բացերն ու թերությունները, գնահատել, թե գործնականում ինչպես է իրականացվում գնումների օրենսդրությունը, վեր հանել գնումների գործընթացներում առկա կոռուպցիոն ռիսկերն ու հակաօրինական գործողությունները և նպաստել գնումների մոնիտորինգի նախորդ ծրագրերի իրականացման արդյունքում մշակված առաջարկությունները կյանքի կոչելուն: Պետական գնումների մոնիտորինգի թեմաներն են բողոքարկման համակարգը, մեկ անձից գնումները և շրջանակային համաձայնագրերը:
Արդյունքները` Համապատասխան շահագրգիռ կողմերի՝ կոռուպցիոն ռիսկերի ավելի լավ ըմբռնում, ԶԼՄ-ներով մոնիտորինգի արդյունքների բացահայտման միջոցով շահագրգիռ կողմերի իրազեկություն՝ ցույց տալով սխալ վարքագիծը և խորհրդատվություն տրամադրելով /հնարավորություն ընձեռելով բարելավել գործունեությունը, տեղական շահագրգիռ կողմերի միջև համագործակցության բարելավում, որոշում կայացնողների կողմից ավելի լայն ներգրավվածություն և ավելի մեծ հանձնառության ստանձնում՝ անդրադառնալու վեր հանված թերություններին ու կոռուպցիոն ռիսկերին, մտահոգիչ առանցքային ոլորտների վեր հանում ՀՀ օրինավորության ազգային համակարգում ընդհանրապես և պետական գնումների համակարգում՝ մասնավորապես:
Իրականացման ժամկետ` 01.09.2014 - 31.07.2015
Բյուջե` 24,543,000.00 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան