Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Քաղաքական իրավունքների և մասնակցության խթանումը կառավարման հարցերում
Դրամաշնորհային ծրագրեր

Քաղաքական իրավունքների և մասնակցության խթանումը կառավարման հարցերում

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է խթանել քաղաքական իրավունքների և կառավարման խնդիրներին մասնակցությունը հասարակական վերահսկողության հարթակի ստեղծման միջոցով ՀՀ ոստիկանության կողմից հավաքների ազատության և արտահայտման ազատության ոտնահարմանն ուղղված տեղեկատվության հավաքման, պահպանման և ցուցադրման համար, ինչպես նաև լավ կառավարմանն ու որոշումների կայացմանը հասարակական մասնակցության խթանմանն ուղղված ԹԻՀԿ գրադարանի առցանց քարտարանի ստեղծմամբ ավելի քան 4000 անուն գրականությունը հասանելի դարձնելու համար:
Արդյունքները` քաղաքացիական հասարակության դերակատարների՝ հանրային քաղաքականության վրա ազդելու մեթոդների վերագնահատված արդյունավետություն և որոշումների կայացման գործընթացներում ավելի արդյունավետ ներգրավելու համար մշակված նոր ռազմավարություններ
Իրականացման ժամկետ` 20.01.2014 - 31.07.2014
Բյուջե` 4,678,465.00 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան