Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Գնումների և ընտրական պրակտիկաների բարեփոխմանն ուղղված շահերի պաշտպանություն
Դրամաշնորհային ծրագրեր

Գնումների և ընտրական պրակտիկաների բարեփոխմանն ուղղված շահերի պաշտպանություն

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է բարեփոխել գնումների և ընտրական պրակտիկաները: Դրան կարելի է հասնել ընտրությունների ու գնումների մոնիտորինգի արդյունքների վերանայման, ամփոփման և թարգմանության, աշխատանքային փաստաթղթերի տպագրության և տարածման, ընտրական և հանրային գնումների ընթացակարգերի ու պրակտիկաների բարեփոխմանն ուղղված շահերի պաշտպանության միջոցով՝ համապատասխան պետական մարմինների և միջազգային համայնքի շրջանում, ինչպես նաև մոնիտորինգի արդյունքների ներկայացման միջոցով Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության համագործակցությամբ:
Արդյունքները` ԹԻՀԿ ինտերնետային կայքի և զանգվածային լրատվամիջոցների միջոցով ընտրությունների և գնումների օրենսդրությունում ու պրակտիկայում տեղ գտած սողանցքների վերաբերյալ շահագրգիռ կողմերի բարձրացված իրազեկություն՝ նշված ոլորտների մոնիտորինգի արդյունքների վեր հանման, օրենսդրության, ընթացակարգերի ու դրանց կիրառման բարեփոխմանն ուղղված առաջարկություններ, ինչպես նաև համապատասխան պաշտոնյաների շրջանում դրանց ընդունման համար իրականացված շահերի պաշտպանություն
Իրականացման ժամկետ` 20.01.2014 - 30.06.2014
Բյուջե` 2,714,690.00 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան