Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Քաղաքացիական հասարակության ներգրավումը շահերի բախման քաղաքականության մոնիտորինգում
Դրամաշնորհային ծրագրեր

Քաղաքացիական հասարակության ներգրավումը շահերի բախման քաղաքականության մոնիտորինգում

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է գիտելիքների, հմտությունների ու փորձի փոխանակման միջոցով բարձրացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունը կենտրոնական և տեղական մակարդակով շահերի բախման քաղաքականության մոնիտորինգ իրականացնելիս, նախաձեռնել երկխոսություն ՔՀԿ-ների և հանրային իշխանությունների միջև`ջատագովելու շահերի բախման արդյունավետ քաղաքականության հաստատումը, ապահովել գործողությունների տեսանելիությունը և անցկացնել իրազեկման քարոզարշավ:
Արդյունքները` ՔՀԿ-ների համախմբված կարողություն՝ շահերի բախման քաղաքականությունը մոնիտորինգի ենթարկելիս և համատեղ ջանքեր՝ իշխանությունների հետ կառուցողական երկխոսություն ծավալելիս՝ նրանց վարած քաղաքականության որակը բարելավելու համար
Իրականացման ժամկետ` 01.07.2013 - 30.06.2015
Բյուջե` 24,491,700.00 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Եվրոպական հանձնաժողով՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ Մոլդովայի միջոցով
Գործընկեր(ներ)` Թրանսփարենսի Ինթերնեշնլ Մոլդովա, Եվրասիա համագործակցության հիմնադրամ, Ստեֆան Բատորի հիմնադրամ, ՏՕՐՕ ստեղծագործական միություն, Ուկրաինայի հանրային քաղաքականության ինստիտուտ