Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Ազատ և արդար ընտրությունների խթանումը Հայաստանի մարզերում (2014 թ.)
Դրամաշնորհային ծրագրեր

Ազատ և արդար ընտրությունների խթանումը Հայաստանի մարզերում (2014 թ.)

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է խթանել ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացումը Հայաստանի մարզերում: Դրան կարելի է հասնել ընտրական չափանիշների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման և ընտրություններին արդյունավետ մասնակցության, ինչպես նաև Հայաստանի 30 համայնքներում ընտրությունների օրը առավել ակտիվ հանրային վերահսկողության, օրենքի կիրառման և ընտրախախտումների բացահայտման միջոցով: Ծրագրի գործունեությունը ներառում է ընտրողների իրազեկության բարձրացմանն ուղղված բուկլետների պատրաստում և բաժանում, համայնքներում ընտրողների հետ հանդիպումներ իրենց իրավունքների, ընտրական չափանիշների և գործընթացների հետ ծանոթացման նպատակով և այլն, ընտրությունների դիտարկում և իրավապահ ու դատական մարմիններին ուղղված դիմում-բողոքների կազմում:
Արդյունքները` Ձևավորված հանրային կարողություն և բարելավված ընտրական գործընթացների պահանջ՝ ընտրական չափանիշների վերաբերյալ հանրության բարձրացված իրազեկության, ընտրություններին ավելի արդյունավետ մասնակցության և դրանց առավել ակտիվ դիտարկման, իրավապահ գործունեության և ընտրախախտումների բացահայտման միջոցով:
Իրականացման ժամկետ` 01.10.2013 - 30.09.2014
Բյուջե` 18,225,000.00 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Ժողովրդավարության ազգային հիմնադրամ
Գործընկեր(ներ)` Իրավունքի Եվրոպա միավորում, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ