Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Երևան քաղաքի ավագանու և տեղական ինքնակառավարման մարմինների 2013 թ. ընտրությունների հասարակական վերահսկողություն
Դրամաշնորհային ծրագրեր

Երևան քաղաքի ավագանու և տեղական ինքնակառավարման մարմինների 2013 թ. ընտրությունների հասարակական վերահսկողություն

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է աջակցել Երևանի ավագանու և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ազատ, արդար և թափանցիկ անցկացմանը 2013 թ. մայիսին՝ նպաստելով ընտրական գործընթացի որակի պրոֆեսիոնալ և անկողմնակալ գնահատմանը և միջազգային տեսանելիություն հաղորդելով Հայաստանում ընտրությունների դիտարկմանը: Ծրագիրն ընդգրկում է սեմինարների անցկացում Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակի փորձագետների կողմից, դիտորդների և լրագրողների համար դասընթացների անցկացում, տեղական դիտորդների նախապատրաստություն պաշտոնական հավատարմագրման համար, դիտորդության իրականացում ընտրված տեղամասերում, ընտրությունների դիտորդության վերաբերյալ զեկույցի պատրաստում և հսկողություն համապատասխան վարչական և իրավապահ մարմինների կողմից ընտրախախտումների դեպքերին ընթացք տալուն:
Արդյունքները` Հանրության առավել լայն մասնակցություն ընտրական գործընթացների դիտարկմանը, Երևան քաղաքի ավագանու և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման որակի ճշգրիտ գնահատում, ինչպես նաև ընտրախախտումների բացահայտմանն ու պատժամիջոցների կիրառմանն ուղղված իրավակիրառ պրակտիկայի առավել ակտիվ գործադրում:
Իրականացման ժամկետ` 01.04.2013 - 31.07.2013
Բյուջե` 37,876,945.00 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Ժողովրդավարության զարգացման ազգային հիմնադրամ, Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան, Քաունթերփարթ Ինթերնեշնլ - Հայաստան