Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Թափանցիկության և հաշվետվողականության խթանումը ՀՀ պաշտպանության համակարգում
Դրամաշնորհային ծրագրեր

Թափանցիկության և հաշվետվողականության խթանումը ՀՀ պաշտպանության համակարգում

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է ՀՀ պաշտպանության համակարգում թափանցիկության ու հաշվետվողականության ավելացումը, ինչին հնարավոր է հասնել ոչ միայն ԵԱՀԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ միջազգային համագործակցության ծրագրերի շրջանակում ներկայումս ընթացող կառավարության բարեփոխումների միջոցով, այլև փոփոխություններին միտված, գիտելիքներով ու կարողություններով զինված քաղաքացիական հասարակության դերակատարների հարաճուն պահանջից ելնելով:
Արդյունքները` Պաշտպանության ոլորտում կոռուպցիայի ընդհանուր իրավիճակի և զանազան ռիսկերի ըմբռնում, կոռուպցիայի վերաբերյալ գիտելիքի ավելացում պաշտպանության բնագավառի՝ կոռուպցիայի հակված որոշակի ոլորտներում, ինչպես օրինակ գնումներն են, բժշկական ստուգումները, հանցանքների հետաքննումը, և այլն, պաշտպանության ոլորտի հաստատություները մոնիտորինգի ենթարկելու, թափանցիկություն պահանջելու և հաշվետու պահելու քաղաքացիական հասարակության դերակատարների կարողության ավելացում
Իրականացման ժամկետ` 01.11.2013 - 30.06.2014
Բյուջե` 4,000,000.00 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` ԱՄՆ ՄԶԳ, Քաունթերփարթ Ինթերնեշնլ - Հայաստան
Գործընկեր(ներ)` ԹԻ Մեծ Բրիտանիայի պաշտպանության և անվտանգության ծրագիր