Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր 2013 թ. Երևանի ավագանու ընտրությունների ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգ
Դրամաշնորհային ծրագրեր

2013 թ. Երևանի ավագանու ընտրությունների ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգ

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է նպաստել Երևանի ավագանու ընտրությունների արդար անցկացմանը և դրանով իսկ ավելացնել բնակչության վստահությունը ընտրությունների նկատմամբ: Այդ նպատակին կարելի է հասնել Երևանի բոլոր ընտրատեղամասերում գործընթացի ճշգրտությունը և քվեարկության արդյունքները վերահսկելու, քվեարկության ընթացքում տեղ գտած հնարավոր ապօրինություններն ու կեղծիքները վերլուծելու, այդ վերլուծության արդյունքները լայնորեն տարածելու միջոցով, ինչպես նաև գնահատելու անճշտությունների և կեղծիքի ազդեցությունը Երևանի ավագանու ընտրությունների ելքի վրա:
Արդյունքները` Ընտրությունների նկատմամբ քաղաքացիների վստահության ավելացում, ավելի հաշվետու ընտրական հանձնաժողովներ
Իրականացման ժամկետ` 16.04.2013 - 01.07.2013
Բյուջե` 4,925,400.00 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան