Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր «Վերջ կոռուպցիային»
Դրամաշնորհային ծրագրեր

«Վերջ կոռուպցիային»

Նկարագրություն` Հակակոռուպցիոն տեսահոլովակների և ֆիլմի հեռարձակումը նպատակ ուներ բարձրացնելու Հայաստանի հասարակության գիտակցությունը կոռուպցիային առնչվող հարցերի վերաբերյալ և քաջալերելու նրա մասնակցությունը հակակոռուպցիոն նախաձեռնություններին:
Արդյունքները` 1. 3 տեսահոլովակներ` յուրաքանչյուրը մոտ 40 վայրկյան տևողությամբ (առաջինը նվիրված է կոռուպցիայի հետևանքներին, երկրորդ հոլովակի իմաստը նրանում է, որ մենք բոլորս հանդիսանում ենք կոռուպցիայի շղթայի օղակներ, իսկ երրորդում շեշտադրում է կատարվում կոռուպցիայի դեմ պայքարելու` յուրաքանչյուրիս պատասխանատվության վրա), հեռարձակվել է 1 ամսվա ընթացքում (2003թ. նոյեմբեր-դեկտեմբեր)` օրական երկու անգամ «Պրոմեթևս», «Շանթ» և «ՆՏՎ» հեռուստաընկերությունների կողմից: 2. Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հակակոռուպցիոն ՀԿ-ների ազգային կոալիացիայի անդամ-կազմակերպությունների փորձը հանրագումարի բերող կինոնկարը ցուցադրվել է երկու անգամ «Պրոմեթևս» հեռուստաընկերության եթերով:
Իրականացման ժամկետ` 01.10.2001 - 30.12.2003
Բյուջե` GPB 6,820.00
Շնորհատու կազմակերպություն(ներ)` ԵԱՀԿ երևանյան գրասենյակ և Բրիտանական դեսպանատուն Երևան / Մեծ Բրիտանիայի արտաքին և համագործակցության երկրների նախարարություն
Գործընկեր(ներ)` Ամերիկայի իրավաբանների ընկերակցություն/Իրավական նախաձեռնություն Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի համար, «Ինդիփենդենթ Ֆիլմմեյքերս» ստեղծագործական խումբ