Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի գնումների կանոնակարգերի և գործընթացների թափանցիկությունը
Դրամաշնորհային ծրագրեր

«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի գնումների կանոնակարգերի և գործընթացների թափանցիկությունը

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է ձևավորել համապատասխան մթնոլորտ` ապահովելու առավել թափանցիկ խորհրդարանական ընտրություններ և «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի ծրագրի իրականացում Հայաստանում: Ծրագիրը բաղկացած է 2 մասից` 2007թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ֆինանսավորման և «Հազարամյակի մարտահրավերներ - Հայաստան» հիմնադրամի գնումների կանոնակարգերի և գործընթացների մոնիտորինգ:
Արդյունքները` 1. Շահագրգիռ կողմերի իրազեկության բարձրացում` մոնիտորինգի արդյունքները պարբերաբար տարածելով զանգվածային լրատվամիջոցներով: 2. Ծրագրի արդյունքների հրապարակում, ներկայացում և տարածում: 3. Առաջարկությունների ներկայացում` բարելավելու Հայաստանում ընտրություններին և գնումներին առընչվող օրենսդրությունը, ընթացակարգերը և դրաբց կիրառումը:
Իրականացման ժամկետ` 31.10.2006 - 31.12.2007
Բյուջե` AMD 32,516,980.00
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան
Գործընկեր(ներ)` «Երևանի մամուլի ակումբ», «Հետաքննող լրագրողներ», «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն», «Համայնքների ֆինանսիստների միավորում» և «Լրագրողների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպություններ