Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Հանրային գնումների մոնիտորինգ Հայաստանում 2008 թ.
Դրամաշնորհային ծրագրեր

Հանրային գնումների մոնիտորինգ Հայաստանում 2008 թ.

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է նպաստել արդյունավետ կառավարմանը Հայաստանում` քաղաքական, տնտեսական ու սոցիալական զարգացման գործընթացներում, մոնիտորինգի և վերլուծության ընթացակարգերի և գործընթացների միջոցով խթանել թափանցիկությանը, հաշվետվողականությանն ու մասնակցությանը, բարձրացնել իրազեկությունն ու ծավալել հանրային քննարկումներ, նախաձեռնել շահերի պաշտպանությանը և լոբինգին առնչվող բարեփոխումներ: Ծրագիրը բաղկացած է 2 մասից` 2008թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ֆինանսավորման և հանրային գնումների մոնիտորինգից` նախագծի արդյունքների հրապարակման, ներկայացման և տարածման միջոցով:
Արդյունքները` 1. Շահագրգիռ կողմերի իրազեկության բարձրացում` մոնիտորինգի արդյունքները հրապարակելով զանգվածային լրատվամիջոցներով: 2. Առաջարկություն` կիրառել մոնիտորինգի արդյունքները ընտրական և գնումների համակարգերի բարեփոխման և դատավարության նպատակով, եթե կա կոռուպցիայի դեպքերի կամ կարգավորման այլ խախտումների վերաբերյալ ուղղակի ապացույց: 3. Առաջարկությունների ներկայացում` բարելավելու Հայաստանում ընտրություններին և գնումներին առնչվող օրենսդրությունը, ընթացակարգերը և դրանց կիրառումը շահերի պաշտպանության և լոբինգի միջոցով:
Իրականացման ժամկետ` 23.12.2007 - 31.03.2009
Բյուջե` AMD 17,035,800.00
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Բաց հասարակության ինստիտուտ - Բուդապեշտ
Գործընկեր(ներ)` Երևանի մամուլի ակումբ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպություններ