Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Հանրային գնումների մոնիտորինգ Հայաստանում 2009 թ.
Դրամաշնորհային ծրագրեր

Հանրային գնումների մոնիտորինգ Հայաստանում 2009 թ.

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է նպաստել ընտրական և հանրային գնումների գործընթացներում ՀՀ արդյունավետ կառավարմանը թափանցիկության, հաշվետվողականության ու մասնակցության խթանումով` ընթացակարգերի և գործընթացների մոնիտորինգի ու վերլուծության, իրազեկության բարձրացման, հանրային քննարկումների ծավալման, շահերի պաշտպանության և լոբինգի նախաձեռնման միջոցով` ուղղված համապատասխան բարեփոխումների իրականացմանը: Ծրագիրը բաղկացած է 2 մասից` 2009թ. մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրությունների մոնիտորինգից և հանրային գնումների մոնիտորինգից, նախագծի արդյունքների հրապարակմամբ, ներկայացմամբ և տարածմամբ:
Արդյունքները` 1. Շահագրգիռ կողմերի իրազեկության բարձրացում` մոնիտորինգի արդյունքները զանգվածային լրատվամիջոցներով հրապարակելով: 2. մոնիտորինգի արդյունքների կիրառում ընտրական և գնումների համակարգերի բարեփոխման և դատավարության նպատակով, եթե կա կոռուպցիայի դեպքերի կամ կարգավորման այլ խախտումների վերաբերյալ ուղղակի ապացույց: 3. Առաջարկությունների նախագծի ներկայացում` բարելավելու Հայաստանում ընտրություններին և գնումներին առնչվող օրենսդրությունը, ընթացակարգերը և դրանց կիրառումը շահերի պաշտպանության և լոբինգի միջոցով: 4. Իրավական և գործնական աջակցության ցուցաբերում Հայաստանում հանրային գնումների գործընթացներում ընդգրկված կամ ընդգրկվել ջանացող ընկերություններին:
Իրականացման ժամկետ` 31.03.2009 - 28.02.2010
Բյուջե` AMD 22,254,000.00
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Բաց հասարակության ինստիտուտ - Բուդապեշտ
Գործընկեր(ներ)` Երևանի մամուլի ակումբ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ