Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Հանրային գնումների մոնիտորինգ Հայաստանում 2011-2012 թթ.
Դրամաշնորհային ծրագրեր

Հանրային գնումների մոնիտորինգ Հայաստանում 2011-2012 թթ.

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է նպաստել քաղաքական, տնտեսական և սոցիալական գործընթացներում ՀՀ արդյունավետ կառավարմանը: Այն նախատեսում է ընտրական և հանրային գնումների գործընթացներում խթանել թափանցիկությունը, հաշվետվողականությունն ու մասնակցությունը մոնիտորինգի և վերլուծության ընթացակարգերի և գործընթացների, իրազեկության բարձրացման և հանրային քննարկումների ծավալման, շահերի պաշտպանության և լոբբինգի միջոցով` ուղղված համապատասխան բարեփոխումների իրականացմանը: Ծրագիրը բաղկացած է երկու մասից` ներառյալ 2012 թ. խորհրդարանական ընտրությունների և հանրային գնումների մոնիտորինգը, ծրագրի արդյունքների հրապարակման, ներկայացման ու տարածման միջոցով:
Արդյունքները` 1. Շահագրգիռ կողմերի իրազեկության բարձրացում` մոնիտորինգի արդյունքները զանգվածային լրատվամիջոցներով հրապարակելով, 2. մոնիտորինգի արդյունքների կիրառում ընտրական և գնումների համակարգերի բարեփոխման և դատավարության նպատակով` եթե կա կոռուպցիայի դեպքերի կամ կարգավորման այլ խախտումների վերաբերյալ ուղղակի ապացույց, 3. առաջարկությունների նախագծի ներկայացում` բարելավելու Հայաստանում ընտրություններին և գնումներին առնչվող օրենսդրությունը, ընթացակարգերը և դրանց կիրառումը շահերի պաշտպանության և լոբբինգի միջոցով, 4. իրավական աջակցության ցուցաբերում Հայաստանում հանրային գնումների գործընթացներում ընդգրկված կամ ընդգրկվել ջանացող ընկերություններին` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գնումների մասին» ՀՀ նոր օրենքը ուժի մեջ է մտել 2011 թ. հունվարի 1-ից:
Իրականացման ժամկետ` 31.10.2011 - 31.01.2013
Բյուջե` AMD 32,211,600
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ, Բուդապեշտ
Գործընկեր(ներ)` Երևանի մամուլի ակումբ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ