Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Հանրային գնումների մոնիտորինգը 2011-2012 թթ.
Դրամաշնորհային ծրագրեր

Հանրային գնումների մոնիտորինգը 2011-2012 թթ.

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է ուսումնասիրել պետական գնումների համակարգը և դրա գործնական կիրառությունը, այդ թվում` ընտրության գործընթացների ուսումնասիրությունը և բողոքարկման մեխանիզմի դիտարկումը: Այն նախատեսում է հանրային գնումների գործընթացում խթանել թափանցիկությունը, հաշվետվողականությունն ու մասնակցությունը մոնիտորինգի և վերլուծության ընթացակարգերի և գործընթացների, իրազեկության բարձրացման և հանրային քննարկումների ծավալման, շահերի պաշտպանության և լոբբինգի միջոցով` ուղղված համապատասխան բարեփոխումների իրականացմանը:
Արդյունքները` Շահագրգիռ կողմերի իրազեկության բարձրացում` մոնիտորինգի արդյունքները զանգվածային լրատվամիջոցներով հրապարակելով, մոնիտորինգի արդյունքների կիրառում գնումների համակարգի բարեփոխման և դատավարության նպատակով` եթե կա կոռուպցիայի դեպքերի կամ կարգավորման այլ խախտումների վերաբերյալ ուղղակի ապացույց, առաջարկությունների նախագծի ներկայացում` բարելավելու Հայաստանում գնումներին առնչվող օրենսդրությունը, ընթացակարգերը և դրանց կիրառումը, իրավական աջակցության ցուցաբերում Հայաստանում հանրային գնումների գործընթացներում ընդգրկված կամ ընդգրկվել ջանացող ընկերություններին:
Իրականացման ժամկետ` 01.11.2012 - 31.05.2013
Բյուջե` AMD 13,154,663.00
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ, Բուդապեշտ