Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր 2003 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում կուսակցությունների քարոզարշավի ֆինանսական միջոցների մոնիտորինգ
Դրամաշնորհային ծրագրեր

2003 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում կուսակցությունների քարոզարշավի ֆինանսական միջոցների մոնիտորինգ

Նկարագրություն` Ծրագրի նպատակն էր ապահովել 2003թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցությունների ֆինանսավորման գործընթացի թափանցիկությունը և բարձրացնել հասարակության իրազեկությունը կուսակցությունների քարոզարշավի ֆինանսավորման և ծախսերի վերաբերյալ: Ծրագիրը միտված էր խթանելու կուսակցությունների պատասխանատվության պահանջարկը, խրախուսելու հանրային քննարկումները և քաղաքացիական հասարակության ճնշումը` ազնիվ և արդար ընտրություններ ապահովելու համար: Ծրագիրը բաղկացած էր երեք հիմնական ուղղություններից` կուսակցություններից իրենց նախընտրական միջոցների մասին տեղեկությունների ստացում, քարոզարշավների ընթացքում կուսակցությունների եկամուտների և ծախսերի անկախ մոնիտորինգի իրականացում և ստացված տեղեկությունների համեմատական վերլուծություն` հնարավոր անհամապատասխանությունները բացահայտելու նպատակով:
Արդյունքները` 1. 21 կուսակցություններից և միություններից 11- կողմից տրամադրված տեղեկություն քարոզարշավների եկամուտների և ծախսերի վերբերյալ: 2. 7-ից 2 հեռուստաընկերություններից, Ազգային ռադիոյից և 10-ից 8 թերթերից տրամադրված տեղեկատվություն կուսակցությունների կողմից վճարված գումարների վերաբերյալ: 3. 9 տպարաններից 6-ը տրամադրված տեղեկություն կուսակցությունների կողմից քարոզարշավների համար գովազդային նյութերի տպագրված քանակի մասին: 4. Իրականացվեց լրատվամիջոցների (Երևանի մամուլի ակումբի կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա), պաստառների, հրապարակումների, գլխարկների, վերնաշապիկների, գովազդային վահանակների և միջոցառումների անկախ մոնիտորինգ: 5. Իրականացվեց կուտակված տեղեկատվության համեմատական վերլուծություն: 6.Հրապարակվեցին ծրագրի արդյունքները: 7. Կազմակերպվեց ծրագրի արդյունքները ներկայացնող սեմինար ընտրություններին մասնակցած 21 կուսակցությունների և միությունների, համապատասխան պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: 8.Մշակվեց օրենսդրական առաջարկներ կուսակցությունների քարոզարշավների ֆինանսավորման վերաբերյալ` այդ ոլորտում առավել թափանցիկություն և պատասխանատվության զգացում ապահովելու նպատակով:
Իրականացման ժամկետ` 01.03.2003 - 30.08.2003
Բյուջե` USD 13,979
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Բաց հասարակության ինստիտուտ օժանդակության հիմնադրամ - Հայաստան