Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Քաղաքական ընտրություն կատարելու` Հայաստանի քաղաքացիների ազատ կամքի խթանում
Դրամաշնորհային ծրագրեր

Քաղաքական ընտրություն կատարելու` Հայաստանի քաղաքացիների ազատ կամքի խթանում

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է կառավարությանը մղել բարեփոխելու ընտրական օրենսգիրքը 2013 թ. նախագահական ընտրությունների նախաշեմին, որպեսզի ապահովվի քաղաքացիների ազատ կամքի արտահայտման իրավունքը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանձնարարականների և այլ միջազգային չափանիշների համապատասխան: Դրան կարելի է հասնել ընտրական օրենսգրքի փոփոխությունների առաջարկությունների փաթեթի մշակմամբ` մոբիլիզացնելով միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների և քաղաքական ուժերի աջակցությունը փոփոխությունները ընդունելու նպատակով:
Արդյունքները` Ընտրական օրենսդրության փոփոխություններ
Իրականացման ժամկետ` 01.09.2012 - 31.12.2012
Բյուջե` AMD 1,620,640.00
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ
Գործընկեր(ներ)` Իրավունքի Եվրոպա միավորում, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ներ