Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր «Օպերացիա «Ինքնամաքրում»»
Դրամաշնորհային ծրագրեր

«Օպերացիա «Ինքնամաքրում»»

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է հորիզոնական ուսուցում ստանալու միջոցով հասնել անհրաժեշտ կարողության զարգացմանը` միաժամանակ նպաստելով ԹԻ գլոբալ ինստիտուցիոնալ ցանցի հզորացման ծրագրին: Դրան հասնելու համար կազմակերպվում է ԹԻ Ուկրաինայի ներկայացուցչության դասընթաց ու խորհրդատվություն, որին պետք է հաջորդի արշավի նախագծումն ու իրականացումը, ինչը ներառում է հանրային կապերի և հաղորդակցության ռազմավարությունների մշակում, տեսանյութերի (սոցիալական գովազդի) նկարահանում և շրջանառություն տարբեր լրատվամիջոցներով, ինչպես նաև ծրագրի ավարտից հետո արշավի իրականացման շարունակություն:
Արդյունքները` Արդյունավետ հրապարակային արշավ, հանրային կապերի և հաղորդակցության մշակված ռազմավարություներ, ավելի թափանցիկ ու հաշվետու կառավարություն, կառավարության հանդեպ քաղաքացիների վստահության աճ
Իրականացման ժամկետ` 15.10.2012 - 31.12.2012
Բյուջե` AMD 4,280,400.00
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Թրանսփարենսի Ինթերնեշնլ քարտուղարություն
Գործընկեր(ներ)` Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ուկրաինա