Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Ընտրությունների փոստատար. 2012 թ. խորհրդարանական ընտրություններ
Դրամաշնորհային ծրագրեր

Ընտրությունների փոստատար. 2012 թ. խորհրդարանական ընտրություններ

Նկարագրություն` Ծրագիրը նպատակ ունի նպաստել ժողովրդավար ու հաշվետվողական կառավարման համակարգի ձևավորմանը ողջ Հայաստանում: Այն կարելի է իրականացնել փոստատային ծառայության մատուցմամբ, ինչը ենթադրում է` հավաքել քաղաքացիների բարձրացրած հարցերը, դրանք հղել կուսակցություններին, որոնցից ամենակարևորները հեռուստատեսությամբ առաջադրել ընտրություններին մասնակից կուսակցություններին, բարձրացված հարցերի վերլուծությունն արտացոլել կուսակցությունների նախընտրական ծրագրերում ու հրապարակումներում, ինչպես նաև ներկայացնել ծրագրի արդյունքները:
Արդյունքները` Ծրագրի իրականացմամբ նախատեսվում է բարձրացնել քաղաքացիների իրազեկությունն ու պահանջը, ընտրողների հարցերն ու մտահոգությունները հասու դարձնել հիմնական կուսակցություններին (դաշինքներին), դրանք հնարավորինս արտացոլել նախընտրական ծրագրերում և բարձրացնել պատասխանատվության ու հաշվետվողականության գործադրման չափը/որակը: Սույն արդյունքները կնպաստեն 2012 թ. խորհրդարանական ընտրություններում ընտրողների ավելի ակտիվ ներգրավմանը օրակարգի, ինչպես նաև կուսակցությունների (դաշինքների) քաղաքական պլատֆորմների ձևավորմանը և ընտրողների բարձրացրած հարցերի հանդեպ կուսակցությունների թեկնածուների պատասխանատվության ավելացմանը:
Իրականացման ժամկետ` 01.11.2011 - 30.06.2013
Բյուջե` AMD 30,400,000.00
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Երևանում Բրիտանական դեսպանատուն, Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն` Քաունթերփարթ Ինթերնեշնլի Հայաստանյան ներկայացուցչության միջոցով
Գործընկեր(ներ)` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ