Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Հանրային գնումների գործընթացում հաղթող մասնակիցների ընտրության փուլի կոռուպցիոն ռիսկերի վերլուծություն
Դրամաշնորհային ծրագրեր

Հանրային գնումների գործընթացում հաղթող մասնակիցների ընտրության փուլի կոռուպցիոն ռիսկերի վերլուծություն

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի հանրային գնումների գործընթացում կոռուպցիայի նվազմանը`վեր հանելով գնումների գործընթացի հայտերի գնահատման փուլի հիմնահարցերը: Այդ նպատակին հասնելու համար իրականացվելու են. հանրային գնումների ազգային համակարգերի լավագույն փորձի ուսումնասիրություն, հարցազրույցներ հանրային գնումների համակարգի պետական պաշտոնյաների և գնումների գործընթացներին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ, պետական հաստատություններում գնման գործընթացների հայտերի գնահատման փուլի դիտարկում, ձեռք բերված տվյալների վերլուծություն, ծրագրի եզրակացություններն արտացոլող քաղաքականության վերաբերյալ փաստաթղթի (policy paper) մշակում, հետազոտության վրա հիմնված առաջարկությունների վերաբերյալ համապատասխան որոշում կայացնողների հետ քննարկումներ, հանդիպումներ մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ` նրանց հետազոտության արդյունքներին և առաջարկություններին ծանոթացնելու նպատակով, և լրագրային հոդվածներ հետազոտության արդյունքների վերաբերյալ:
Արդյունքները` Գնումների մոնիտորնգի արդյունքում մշակված առաջարկություններ, որոնք հաշվի կառնվեն հանրային գնումների քաղաքականության ոլորտում որոշումներ կայացնողների կողմից
Իրականացման ժամկետ` 01.05.2011 - 30.09.2011
Բյուջե` AMD 2,440,000.00
Շնորհատու կազմակերպություն(ներ)` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն, Քաունթերփարթ Ինթերնեշնլ