Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Եվրոպական հարևանության քաղաքականություն
Դրամաշնորհային ծրագրեր

Եվրոպական հարևանության քաղաքականություն

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի շրջանակում գնահատել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը: Այն իրականացվում է գործուն մեթոդաբանության մշակմամբ, այն է` կոնկրետ չափանիշների սահմանմամբ, յուրաքանչյուր երկրի իրավիճակի գնահատմամբ և վկայության վրա հիմնված շահերի պաշտպանության իրականացմամբ ազգային և Եվրամիության մակարդակով` մասնակից երկրների ԹԻ մասնաճյուղերի, ԹԻ Բրյուսելի գրասենյակի և Բեռլինում տեղակայված ԹԻ քարտուղարության համատեղ ջանքերով` նպաստելով առավել արդյունավետ հակակոռուպցիոն բարեփոխումներին:
Արդյունքները` 1. ԵՀՔ մոնիտորինգ անցկացնելու նպատակով մշակված մեթոդաբանություն, 2. Մոնիտորինգի զեկույցի հրատարակում, 3. Հիմնական շահագրգիռ կողմերի շրջանում հակակոռուպցիոն միջոցների արդյունվետությանն ուղղված իրազեկության բարձրացում ԵՀՔ գործողությունների ծրագրի շրջանակում
Իրականացման ժամկետ` 31.08.2009 - 30.06.2011
Բյուջե` AMD 25,071,915.00
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Թրանսփարենսի Ինթերնեշնլ քարտուղարություն, Բեռլին/ Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարություն
Գործընկեր(ներ)` ԹԻ Վրաստանի և Ադրբեջանի մասնաճյուղեր, ԹԻ Բրյուսելի գրասենյակ