Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Շահերի պաշտպանություն և իրավաբանական աջակցություն
Դրամաշնորհային ծրագրեր

Շահերի պաշտպանություն և իրավաբանական աջակցություն

Նկարագրություն` Շահերի պաշտպանության և աջակցության հակակոռուպցիոն կենտրոնների (ՇՊԱԿ) հիմնադրումն ու գործունեությունը Երևանում, Շիրակում և Լոռիում կարողության աճի մեխանիզմ է ապահովում քաղաքացիների կամ կազմակերպությունների բողոքները բավարարելու ու համակարգային բարեփոխումները խթանելու ուղղությամբ: Այն իրականացվում է քաղաքացիներին տրամադրվող խորհրդատվության ու բողոքների ձևակերպման և դրանք իշխանության համապատասխան մարմիններին ուղղելու գործում աջակցության միջոցով, ինչպես նաև վերլուծելով բողոքները, գտնելով այն սողանցքերը, որոնք նպաստում են կաշառակերության աճին` հանդես գալով առաջարկություններով ու կազմակերպելով ինստիտուցիոնալ բարեփոխումներին ուղղված քարոզարշավներ, ինչպես նաև բարձրացնելով կոռուպցիային առնչվող խնդիրների և քաղաքացիների իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկությունը:
Արդյունքները` Ակնկալվում է, որ ՇՊԱԿ-ները կխթանեն կոռուպցիայի դեմ պայքարը և կնվազեցնեն կոռուպցիայի մակարդակը: Ծրագրի իրականացման ընթացքում ձեռք բերած արդյունքների թվում կլինեն` 1. կոռուպցիայի վերաբերյալ խնդիրներին իրազեկ և իրենց իրավունքները գիտակցող քաղաքացիներ, 2. կոռուպցիայի վերաբերյալ հաշվետվության ավելի ակտիվ ներկայացում և իշխանության համապատասխան մարմնի հետ հաղորդակցություն, 3. համապատասխան մարմինների առավել ակտիվ գործողություն` կապված քաղաքացիների բողոքների հետ, 4. որոշակի ոլորտներում քաղաքականության բարելավման հանձնարարականների մշակում, 5. համակարգային բնույթի փոփոխություններ` ընդունված պետական մարմինների կողմից:
Իրականացման ժամկետ` 07.10.2008 - 31.07.2010
Բյուջե` AMD 112,368,465.00
Շնորհատու կազմակերպություն(ներ)` ԱՄՆ ՄԶԳ-ի հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիր (ՀԳՄԾ)` իրականացվող Կասալս ենդ Ասոշիեյթս Ինք. ընկերության Հայաստանի մասնաճյուղի կողմից
Գործընկեր(ներ)` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ