Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Հակակոռուպցիոն ռազմավարության և գործունեության ծրագրի մոնիտորինգ (2007-2009)
Դրամաշնորհային ծրագրեր

Հակակոռուպցիոն ռազմավարության և գործունեության ծրագրի մոնիտորինգ (2007-2009)

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է մինչև 2007թ. վերջը հասնել հակակոռուպցիոն քաղաքականության փաստաթղթերում անհրաժեշտ փոփոխությունների ընդունմանը և առավել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության իրականացմանը, որի շնորհիվ կարելի է մինչև 2015թ. վերջը լուծել կոռուպցիայի նվազեցման ռազմավարական խնդիրը: Դրան կարելի է հասնել շահերի պաշտպանության ճանապարհով հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ փաստաթղթերի որակի բարելավմամբ (հաղորդակցման և լոբինգի, միջազգային պարտավորությունների հետ համապատասխանեցման մոնիտորինգի, բողոքի մեխանիզմների գործադրման, ՀՀ կառավարության գործունեության հրապարակայնության ավելացման միջոցով) և հակակոռուպցիոն միջոցառումների ձեռնարկմանը նպաստելով:
Արդյունքները` 1. Հակակոռուպցիոն քաղաքականության փաստաթղթերի վերանայման առաջարկ, հակակոռոպցիոն քաղաքականության առկա հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկության բարձրացում 2. Շահերի պաշտպանության քարոզարշավ որոշում կայացնողների վրա հանրային ճնշում գործադրելու նպատակով, որպեսզի ընդունեն (նոր) հակակոռուպցիոն քաղաքականություն, որը կներառի բացահայտման, հանրային աջակցության և կանխարգելման հակակոռուպցիոն միջոցառումների գործադրում:
Իրականացման ժամկետ` 31.08.2007 - 31.08.2009
Բյուջե` AMD 29,999,900
Շնորհատու կազմակերպություն(ներ)` ԱՄՆ ՄԶԳ-ի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագիր, Քաունթերփարթ Ինթերնեշնլ-Հայաստան