Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Հակակոռուպցիոն տեղեկատվական կենտրոն
Դրամաշնորհային ծրագրեր

Հակակոռուպցիոն տեղեկատվական կենտրոն

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է պետական կառույցներին, քաղաքացիական հասարակությանը և միջազգային հանրության ներկայացուցիչներին տրամադրել տեղեկատվություն Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն բարեպոխումների մասին, տեղական և միջազգային փորձը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, ինչպես նաև կազմակերպել տարբեր միջոցառումներ` բարձրացնելու հասարակության իրազեկությունը կոռուպցիայի երևույթի և դրան դիմակայելու անհրաժեշտության վերաբերյալ: Ծրագրի նպատակներց մեկն է նաև տեղերում կառուցել մոնիտորինգի կարողությունը, որն իր մեջ պարունակում է վերապատրաստուման ծրագրեր և համայնքային ծառայությունների տրամադրման փորձնական մոնիտորինգ:
Արդյունքները` 1. Հակակոռուպցիոն տեղեկատվական կենտրոնի գրադարանների գործարկում Երևանում և 5 մարզերում` հագեցած հակակոռուպցիոն ռեսուրսներով. գրքեր, պարբերականներ, թերթեր, բրոշյուրներ, զեկույցներ, հաշվետվություններ, իրավական փաստաթղթեր, տեսաերիզներ, ձեռնարկներ, ուղեցույցներ, դասընթացների նյութեր և լրատվամիջոցների արխիվ 2. համապատասխան տեղեկատվության տարածումը հանրության շրջանում 3. հակակոռուպցիոն բովանդակությամբ վեբ կայքի, այդ թվում` հակակոռուպցիոն ծրագրերի վերաբերյալ տվյալների բազայի ստեղծում և թարմացում 4. հայաստանյան 10 թերթերի մոնիտորինգ` վեբ կայքում արդյունքների շաբաթական հրապարակմամբ 5. համապատասխան հակակոռուպցիոն հրապարակումների պատճենում և տարածում 6. ամենամյա հեռախոսային հարցումների իրականացում 5 մարզերում` մոնիտորինգի ենթակա կոռումպացված ծառայությունները պարզելու նպատակով 7. կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված դասընթացներ տեղական ՀԿ-ների և լրագրողների համար 8. վերջնական ներկայացում` մոնիտորինգի արդյունքները յուրաքանչյուր մարզում քննարկելու նպատակով
Իրականացման ժամկետ` 31.10.2004 - 30.11.2005
Բյուջե` USD 58,337.00
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալություն
Գործընկեր(ներ)` «ՀԵՆՔ», «ՀՍԻԿ», «Գորիսի ուսուցիչների միություն», «Աշխատանք և Հայրենիք» և «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպություններ