Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Ինստիտուցիոնալ աջակցության դրամաշնորհ
Դրամաշնորհային ծրագրեր

Ինստիտուցիոնալ աջակցության դրամաշնորհ

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է աջակցել ԹԻՀԿ-ի շարունակական ջանքերին արդյունավետ կառավարման և հակակոռուպցիոն քաղաքականության խթանման, ինչպես նաև կազմակերպչական զարգացման ապահովման գործում: Ծրագրի նպատակներն են` քաղաքականության և օրենսդրական փոփոխությունները՝ թափանցիկ և հաշվետու կառավարում ապահովելու նպատակով, վարքագծի փոփոխություն՝ բարձրացնելու քաղաքացիների անհանդուրժողականությունը կոռուպցիայի նկատմամբ, իրազեկման բարձրացում՝ քաղաքականության և վարքագծի փոփոխության, կազմակերպչական զարգացման վրա ազդելու նպատակով։
Արդյունքները` Հակակոռուպցիոն ազգային ռազմավարության արդյունավետության և կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ հանրային ընկալման բարելավում, ԿԸՀ-ի 50-ից բարձր գնահատականի բարձրացում, ժողովրդավարության մակարդակի բարելավում` համաձայն Համաշխարհային ազատության ինդեքսի, Համաշխարհային բանկի կառավարման ցուցանիշների բարելավում, մասնավորապես՝ կոռուպցիայի վերահսկում և օրենքի գերակայություն:
Իրականացման ժամկետ` 01.11.2021 - 31.10.2023
Բյուջե` 393,482,000 դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալություն