Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր ՔՀԿ չափիչ՝ նպաստավոր միջավայրի և ՔՀԿ-ների իրավազորման կողմնացույց
Դրամաշնորհային ծրագրեր

ՔՀԿ չափիչ՝ նպաստավոր միջավայրի և ՔՀԿ-ների իրավազորման կողմնացույց

Նկարագրություն` ՔՀԿ չափիչը ուսումնասիրում է Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) միջավայրը և ջատագովում դրա բարելավումը։ Այս գործիքը չափում է առկա իրավական կարգավորումները և պրակտիկ դրսևորումները քաղաքացիական հասարակության վրա ազդող հիմնական ոլորտներում` սկսած միավորումների և հավաքների ազատությունից ու որոշումների կայացմանը մասնակցությունից մինչև ֆինանսավորման մատչելիությունն ու մասնավոր կյանքի իրավունքը: Հիմնվելով մի շարք չափորոշիչների և ցուցանիշների վրա՝ ՔՀԿ չափիչը գնահատում է երկրների օրենսդրության և գործնական միջավայրի համապատասխանությունը յուրաքանչյուր ոլորտում: ՔՀԿ չափիչի առավելությունը նրանում է, որ այն մշակվել է լայնածավալ խորհրդակցական և համագործակցային գործընթացի միջոցով, տեղական կազմակերպությունների ջանքի արդյունք է և ընդգրկում է այն հարցերը, որոնք իրապես կարևորվել են տվյալ երկրների համատեքստում: Առաջիկա տարիներին գործիքը կվերանայվի՝ ներառելով գնահատման մոդել, որը թույլ կտա ավելի զգայուն համեմատություն իրականացնել ոլորտների, երկրների և տարիների միջև: Այն նաև նոր թեմաներ կընդգրկի, օրինակ՝ արհեստական բանականության կամ թվային տեխնոլոգիաների օգտագործումը, քաղաքացիական խմբերի վրա դրանց ազդեցությունը գնահատելու համար: Մենք ձգտում ենք իրավազորել ՔՀԿ-ների և ակտիվիստների ավելի լայն խմբի` ռազմավարություններ փոխանակելու, ՔՀԿ չափիչի միջոցով մոնիտորինգ իրականացնելու և դրա բացահայտումները իրենց երկրներում ջատագովության նպատակով օգտագործելու համար: Ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության համար բարենպաստ միջավայրի մոնիտորինգին և շահերի պաշտպանությանը՝ հիմք ընդունելով միջազգային ստանդարտները ու լավագույն փորձը և արձագանքելով կազմակերպությունների, ակտիվիստների և հասարակության կարիքներին և առաջնահերթություններին: Առաջին ենթանպատակն է ընդլայնել և հզորացնել ՔՀԿ-ների այն կրիտիկական զանգվածը, որը կարող է օգտագործել մոնիտորինգի գործիքը, ռազմավարությունների ու փորձի փոխանակում իրականացնել և յուրաքանչյուր երկրում և տարածաշրջանում ջատագովություն իրականացնել ՔՀԿ միջավայրը բարելավելու ուղղությամբ: Երկրորդ ենթանպատակն է աջակցել ՔՀԿ-ներին, որպեսզի նրանք ակտիվ մոնիտորինգի միջոցով պարբերաբար տվյալներ հավաքագրեն իրենց գործունեության միջավայրի վիճակի մասին, բացահայտեն նոր միտումները և առաջարկեն այնպիսի լուծումներ, որոնք հիմնված են միջազգային ստանդարտների և տեղական իրողությունների վրա:
Արդյունքները` Առկա է ՔՀԿ-ների առանցքային խումբ, որն ակտիվորեն օգտագործում է մոնիտորինգի գործիքը և ջատագովություն է իրականացնում քաղաքացիական հասարակության միջավայրի բարելավման ուղղությամբ: Գործիքը կհղկվի այնպես, որ այն նշանակալից ներդրում ունենա ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների միջև քաղաքականության երկխոսության գործում: ՔՀԿ-ները պարբերաբար վերահսկում են քաղաքացիական հասարակության միջավայրը ազգային և տարածաշրջանային մակարդակներում, հրապարակում են ստացած բացահայտումներն ու առաջարկությունները՝ հիմնվելով մոնիտորինգի գործիքի վրա, որն արդիական է, համապատասխանում է առկա խնդիրներին և օգնում է բացահայտել դրական պրակտիկաները, սպառնալիքները և սահմանափակումները:
Իրականացման ժամկետ` 01.06.2021 - 31.12.2023
Բյուջե` 39,974,084 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` ԵՄ
Գործընկեր(ներ)` Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա