Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Արժանապատիվ աշխատանք հիմա
Դրամաշնորհային ծրագրեր

Արժանապատիվ աշխատանք հիմա

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է նպաստել աշխատանքի և սոցիալական իրավունքների պաշտպանության անհատական, կոլեկտիվ և պետական մեխանիզմների զարգացմանը և դրանց կիրառմանը Հայաստանում `արհմիությունների հզորացման և օրենսդրական դաշտի բարեփոխումներին ուղղված շահերի պաշտպանության միջոցով: Գործողությունն ընդգրկում է աշխատանքային իրավունքների համապարփակ մոտեցում, համաձայն որի պետական պաշտպանության մեխանիզմների և երաշխիքների արդյունավետությունը կախված է նրանից, թե որքանով են տեղեկացված անհատ քաղաքացիները և արհմիությունները իրենց իրավունքների մասին։
Արդյունքները` Աշխատանքային իրավունքի և սոցիալական պաշտպանության անհատական, կոլեկտիվ և պետական պաշտպանության մեխանիզմների հզորացում
Իրականացման ժամկետ` 01.02.2021 - 31.01.2024
Բյուջե` 47,757,772 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Եվրոպական միություն
Գործընկեր(ներ)` Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ,Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ (APR Group), Ֆակտոր տեղեկատվական կենտրոն, Կրթություն և համերաշխություն արհմիություն